211652_close_icon

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաղը` հուլիսի 9-ին, աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

views-count1978 դիտում article-date 23:34 08-07-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում նախատեսվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնազրույցը Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ եւ ՌԴ վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:

Նմանատիպ նյութեր