Պորոշենկոն Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներին անվանել է պորտաբույծ
                        Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կրամոտորսկում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդավարական հանրապետությունների ղեկավարներին անվանել է տնանկ, անհավատ և պորտաբույծ: 
Նա նաև նշել է, որ նրանք ոչ ոքի պետք չեն,  անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում երեխաների և ծերերի նկատմամբ և որ նման մարդիկ չպետք է ներկայացնեն Դոնբասի ժողովրդին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

