211652_close_icon
views-count3950 դիտում article-date 22:05 12-04-2020

Մկրտիչ Իսրայելյան. Համոզվեցի, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պորտաբույծ կառույց է

Մկրտիչ Իսրայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Էս իրավիճակը փոխեց իմ եւ կարծում եմ էլի շատ մարդկանց պատկերացումները որոշ կառույցների եւ երկրների հանդեպ։ Նախ համոզվեցի, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հերթական պորտաբույծ, պառազիտ կառույցն է։ Որը միայն հսկայական փողեր է ստացել ու փոխարենը զրո արդյունավետությամբ է գործել։ Էսօրվա համաշխարհային առողջապահական իրավիճակը դրա վառ օրինակն է։ Եվրամիություն կոչվող կառույցը նույնպես քցում է իր անդամներին, ինչպես մեր «հարազատ» Եվրասիական տնտեսական միությունը։ Եվրամիությունը դժվարին պահերին ուղղակի ջայլամի պես գլուխը թաքցնում է ավազի մեջ՝ Իտալիային էս վիրուսի օրերին փուռը տալու օրինակը վկա։ Էն ՄԱԿ-ի մասին էլ բան չխոսամ՝ բացակա է էտ կառույցը ու արդեն շատ վաղուց։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես գերհզոր երկիրը, որը աշխարհի ցանկացած կետում կարողանում էր պաշտպանել իր քաղաքացիներին, այսօր սեփական երկրում չի կարողանում այդ քաղաքացիներին պաշտպանել՝ վկան վարակվածների ու մահացածների կատաստրոֆիկ աճող ցուցանիշները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր