Պորոշենկոն առաջարկել է երեք տարի ժամկետով ինքնակառավարման հատուկ կարգ մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում
                        Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է երեք տարի ժամկետով ինքնակառավարման հատուկ կարգ մտցնել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում: Այս մասին հաղորդում է ZN.UA-ն:
Համապատասխան օրինագիծը Գերագույն ռադայի դիտարկմանն է ներկայացրել այսօր: 
Օրենքի համաձայն՝ մինչև իրական օրենքի ուժի մեջ մտնելը տեղական ինքնակառավարման հատուկ կարգ է սահմանվում Դոնեցկի ու Լուգանսկի առանձին մարզերի համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

