Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունները ԵՄ-ի պատժամիջոցները «իսկական հիմարություն» են անվանել
Դոնեցկում և Լուգանսկում Եվրամիության սահմանած պատժամիջոցներն անվանել են իսկական հիմարություն: ԴԻՀ-ի և ԼԻՀ-ի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ իրենք այսպես թե այնպես չէին պատրաստվում ԵՄ տարածքում հայտնվել:
«ինչ վերաբերում է ֆինանսական մասին, ապա մենք Եվրոպայում ոչ մի հաշվեհամար չունենք, դա իսկական հիմարություն է»,-հայտարարել է Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության գերագույն խորհրդի փոխխոսնակ Դենիս Պուշիլինը:
Եվրամիությունն այսօր հրապարակել է պատժամիջոցների նո ցուցակ, որում ընդգրկվել են Լուգանսկի և Դոնեցկի 13 պաշտոնյաներ: