Պուտինը շնորհավորել է Բլատտերին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Զեպ Բլատտերի վերընտրման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարոտւղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինիս խոսքով՝ Ռուսատսանի նախագահը հույս է հայտնել, որ փորձառությունը, պրոֆեսիոնալիզմը և բարձր հեղինակությունը կօգնեն Բլատտերին հետագայում ողջ աշխարհում նպաստելու ֆուտբոլի աշխարհագրական տարածմանը և խաղի հեղինակության բարձրացմանը:
«Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է ՖԻՖԱ-ի հետ համագործակցությամբ և մասնավորապես 2018 թվականին աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հեռանկարով»,-ասել է Պեսկովը:


