Հրդեհ Վայոց Ձորի մարզում
Մայիսի 29-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղի տներից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Գետափ գյույղի 20-րդ փողոցի Լ. Ղ.-ին պատկանող տանը հարակից օժանդակ շինության տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ ժամը 17.35-ին: Այրվել են մոտ 15 քմ տանիքի փայտյա կառուցատարերրը և 1 դուռ: