Վրաստանի խորհրդարանը քննարկելու է մարիխուանայի օրինականացման հարցը
Վրաստանի խորհրդարանը առաջիկայում կքննարկի երկրում մարիխուանայի օրինականացումը: Օրինագիծը օրակարգում է մտցվել մայիսի 28-ի նիստում, հաղորդում է վրացական «Լիբերալ» պարբերականը:
Օրինագծի հեղինակը խորհրդարանի փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն է: Նախաձեռնության համաձայն՝ մարիխուանայի ու կանեփի պատրաստումը, ձեռքբերումը, պահպանումը կամ օգտագործումն առանց բժշկի նշանակման չի համարվի քրեական հանցագործություն:
Միևնույն ժամանակ պատգամավորն առաջարկել է նվազեցնել թմրանյութերի օգտագործման համար սահմանված վարչական տուգանքի չափը 500 լարիից մինչև 100 լարի ($218-ից մինչև $43,6):