12 ավստրալուհիներ փորձել են համալրել ԻՊ շարքերը
12 ավստրալուհի փորձել են հեռանալ Մելբուռնից, որպեսզի համալրեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերը: 18-29 տարեկան կանանց հավաքագրել են սոցիալական կայքերում:
Ոստիկանների տվյալներով, նրանցից 5-ն ապրում են զինյալների հետ` հակամարտության գոտում, 4-ին հաջողվել է հասնել Թուրքիա, սակայն տեղի իշանությունները նրանց հետ են ուղարկել, մի կնոջ կալանել են Ավստրալիայի մաքսատանը, իսկ 2-ի ճակատագիրն անհայտ է:
Ավելի վաղ Ավստրալիայի իշխանություններն առաջարկել էին «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցողներին զրկել քաղաքացիությունից: