2413 դիտում
22:42 29-05-2015
Նորվեգիան հրաժարվում է էլեկտրաէներգիայով աշխատող ավտոմեքենաներից
Բնապահպանական բարելավումներն ու տարբեր միջոցառումները հիմնականում ծախսատար են, սեփական փորձով համոզվել է Նորվեգիայի կառավարությունը, որը ջանում էր բոլոր հնարավոր մեթոդներով խթանել քաղաքացիների կողմից այդպիսի մեքենաների ձեռքբերումը:
Առավելություններից են՝ վաճառքից չգանձվող հարկերը, անվճար կայանատեղիներն ու լիցքավորումը, հասարական տրանսպորտի գծանշաններով երթևեկելը: Նման առավելությունների արդյունքում երկու տարվա ընթացքում էլեկտրական մեքենաների թիվն աճել է Նորվեգիայում կանխատեսվածից ավելի արագ տեմպերով՝ հասնելով մինչև 50.000-ի: Այդպիսով Նորվեգիան դարձել էր «Եվրոպայի ամենականաչ երկիրը»:
Վերը թվարկված քայլերի բացասական կողմն այն էր, որ պետական գանձապետարանը չէր համալրվում նախատեսված 350-470 միլիոն եվրոյով:
Այդ պատճառով կառավարությունը քիչ-քիչ սկսեց չեղյալ հայտարարել տրված արտոնությունները: Սկզբում էլեկտրական ավտոմեքենաներին արգելեցին երթևեկել գծանշանների վրայով, այն դեպքում, երբ հենց խցանումները շրջանցելու համար էին մարդիկ ձեռք բերել դրանք:
4 իշխող կուսակցությունների պատգամավորներն արդեն քննարկել են նաև էլեկտրական ավտոմեքենաների հարկերի գանձման հարցը: Որոշվել է ևս 2 տարի պահպանել արտոնությունները: Դրանից հետո, հավանական է, որ բոլորն ամբողջությամբ կվերացվեն:
Նմանատիպ նյութեր
1356 դիտում
20:53 13-12-2022
Փայտով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցվող հաստատությունները Արցախում կշարունակեն պարապմունքները սահմանված կարգով
1709 դիտում
15:39 12-02-2014
Սոչի-2014. մեդալների հաշվարկում առաջատարը Նորվեգիան է. տեսանյութ
1298 դիտում
10:15 20-02-2014
Սոչի-2014. օր 12-րդ. մեդալների հաշվարկում Նորվեգիան ստանձնեց առաջատարի դերը
Այս բաժնից
1438 դիտում
14:24 08-01-2025
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը կամփոփվեն 2024-ի ձեռքբերումները երաժշտական ոլորտում. Elstyle.am
1948 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են