Իրաքում շուրջ 500 մարդու մնացորդ է դուրս բերվել զանգվածային գերեզմանից
Իրաքում քրեագետները շուրջ 500 մարդու մնացորդ են դուրս բերել զանգվածային գերեզմանից, որը հայտնաբերվել էր մարտի վերջին` Թիքրիթը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելուց հետո:
Ապացույցներ կան, որ թաղվածների մեծ մասը զինվորներ են:
Նշենք, որ Իրաքի բանակը խմբավորման հետ կատաղի մարտեր է մղում Բայջի քաղաքի համար, որտեղ գտնվում է երկրի` նավթավերամշակման խոշորագույն գործարանը: