211652_close_icon
views-count1495 դիտում article-date 16:32 27-05-2014

Տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 49 թուփ

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Ռ. Խ.-ի տանը և օժանդակ շինություններում: Արդյունքում` տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի բույսի 49 կանաչ թուփ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր