Ճապոնիայում անսպասելի ժայթքել է Կուտինոէրաբու կղզու հրաբուխը
Այսօր առավոտյան անսպասելիորեն ժայթքել է ճապոնական Կուտինոէրաբու կղզու հրաբուխը, որը գտնվում է Կյուսյու կղզուց 160 կմ դեպի հարավ:
Reuters-ի փոխանցմամբ՝ տեղի բնակչությունն արագորեն տարհանվել է: Հրաբուժն օդ է արտանետել թունավոր գազերի մի հսկայական ամպ:
Կղզում, որի կապն արտաքին աշխարհի հետ միայն ծովային ճանապարհն է, բնակվում է մոտ 140 մարդ: Իսկ օդանավերը, որոնք թռչում են կղզու վրայով, ստիպված են եղել փոխել իրենց ուղին: