Ճապոնիայում ժայթքել է Ասո հրաբուխը. տեսանյութ
Ճապոնական Կյուսյու կղզում ժայթքել է Ասո հրաբուխը: Ծխի և մոխրի սյունը բարձրանում է մոտ 1000 մետր:
Ժայթքման պահին ճոպանուղու վրա են եղել մոտ 10 զբոսաշրջիկներ, որոնց բոլորին տարհանել են:
Ասոն աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկն է: Բարձրությունը 1592 մ է: Ասո լեռան վրա ժայթքումները կրում են պարբերական բնույթ: