ԻՊ խմբավորումը հրապարակել է Պալմիրա քաղաքի դեռևս չավերված կադրեր. տեսանյութ
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հնագույն Պալմիրա քաղաքի տեսանյութը: Սա Պալմիրան գրավելուց հետո առաջին կադրերն են և, դատելով դրանցից, այն դեռևս ավերված չէ: 
Հարկ է նշել, որ փորձագետները մտավախություն ունեին, որ գրավելուց հետո արմատականները կոչնչացնեն անտիկ հուշարձանը, ինչպես վարվեցին Իրաքի և Սիրիայի այլ քաղաքներում: 
Միաժամանակ, թեժ մարտեր են ընթանում խմբավորման և կառավարական բանակի միջև: Պալմիրայից ոչ հեռու լիովին ոչնչացվել են մի քանի բնակելի շենքեր:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


