1428 դիտում
09:16 28-05-2015
Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է
1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ ընդունեց Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը, որում ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:
Հռչակմանը նախորդել էին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որտեղ հայ ժողովուրդը՝ գեներալ Մովսես Սիլիկյանի, Դրաստամատ Կանայանի և այլ հրամանատարների գլխավորությամբ հակահարված է հասցնում առաջացող թուրք զավթիչներին: Հերոսամարտեր, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել շուրջ 6 դար առաջ կորցրած պետականությունը: հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, քանի որ հայտնվել էր միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում՝ պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից մինչև 1920 թվականը, սակայն նրա դերն անգնահատելի է եղել պետականությունը վերագտնելու գործում։
Նմանատիպ նյութեր
4004 դիտում
10:23 28-05-2017
Այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է
Այս բաժնից
487 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1285 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
775 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր