Առաջին ստորջրյա թենիսի կորտը կկառուցվի Դուբայում. ֆոտոշարք
Լեհ ճարտարապետ Կշիշտոֆ Կոտլան «8 + 8 Concept Studio» -ից պլանավորել է մեծամասշտաբ մի նախագիծ` կառուցել ստորջրյա թենիսի կորտ` Դուբայում: Այն ամբողջությամբ ջրի տակ է գտնվելու և հանդիսատեսին ընտրության հնարավորություն է տրվելու՝ հետևել թենիսի խաղին կամ հիանալ ծովային ստորջրյա կյանքով:
Ներկայում նախագիծը պատրաստ է, իսկ դրա հեղինակը հովանավոր է փնտրում: