Ինդոնեզիայի հեքիաթային ստորջրյա աշխարհը. ֆոտոշարք
Այս նկարների հեղինակը՝ Ալեքսիս Գոլդինգը, ծագումով Հարավային Ամերիկայից է: Ծովային աշխարհը նրա կյանքում ամենամեծ կիրքն է:
Նրան հաջողվել է խորապես ծանոթանալ այնպիսի ստորջրյա զարմանալի տեղանքների հետ, ինչպիսին են Գալապագոսյան կղզիները, Յուկատան թերակղզին, Բահամյան և Կանարյան կղզիների ջրային աշխարհը:
Իր վերջին ճանապարհորդությունը եղել է Ինդոնեզիայով, և ծովափնյա տարածքների ստորջրյա գեղեցկությունը զարմացրել է նրան:
Ըստ նրա՝ ինդոնեզիական Լեմբեխ նեղուցը Երկիր մոլորակի վրա ամենալավ տեղն է մակրո-լուսանկարներ անելու համար: