211652_close_icon

Մարդու իրավունքների մասին մեր օրենքը պատկանում է մեզ. բրիտանացի մի շարք դերասանների կոչը Միացյալ Թագավորության կառավարությանը

views-count612 դիտում article-date 23:17 27-05-2015
Բրիտանացի մի շարք դերասաններ, մասնավորապես Բենեդիկտ Քամբերբետչը, Ինդիրա Վարման ու Վանեսա Ռեդգրեյվը կոչ են արել Միացյալ Թագավորության կառավարությանը՝ չփոխել մարդու իրավունքների մասին օրենքը: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն՝ հղում անելով «The Daily Mirror»-ին, սպասվում է, որ մայիսի 27-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը կհայտարարի Մարդու իրավունքների մասին բրիտանական օրենքում փոփոխություններ կատարելու պլանների մասին: «Մարդու իրավունքների մասին մեր օրենքը պատկանում է մեզ:Քաղաքական գործիչները չպետք է որոշեն՝ երբ կիրառել այդ օրենքը, կամ ով է արժանի պաշտպանության»,-ասվում է դերասանների մասնակցությամբ նկարահանված տեսանյութում:

Նմանատիպ նյութեր