ԱՄՆ-ի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 18-ի
Ամերիկյան Տեխաս և Օկլահոմա նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և տորնադոյի զոհերի թիվը հասել է 18-ի. կան տասնյակ անհետ կորածներ:
Հյուսթոնում, որը Տեխասի ամենամեծ և Միացյալ Նահանգների բնակչության թվով 4-րդ քաղաքն է, տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է: Մի շարք մայրուղիներ ջրատակ են: Չեղյալ է հայտարարվել 170 չվերթ:
Ենթադրվում է, որ եղանակը չի բարելավվի ևս մի քանի շաբաթ: