948 դիտում
15:03 27-05-2015
«Հայփոստ» ՓԲԸ-ն կարող է մասնավորեցվել
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որի մշակումը պայմանավորված է պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների 1-ին ցանկում «Հայփոստ» ՓԲԸ-ի ընդգրկմամբ: Ակնկալվում է, որ ընկերության մասնավորեցումը կնպաստի մասնավոր ներդրումների ներգրավմանը, ֆինանսական հոսքերի ավելացմանը, ընկերության արդիականացմանը, փոստային կապի զարգացմանը:
Գործադիրը քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը և Նաիրա Զոհրաբյանը: Նրանք առաջարկում են, որպեսզի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ազգային ժողովում հանդես գա ոչ միայն տարեկան, այլև կիսամյակային հաշվետվությամբ, ինչպես նաև օրենքով սահմանվեն այդ հաշվետվություններում ներառվող տեղեկության նկատմամբ անհրաժեշտ պահանջներ: Կառավարությունը նպատակահարմար չի համարել առաջարկված փոփոխությունը, քանի որ նշված պահանջների ամրագրումն օրենքով կարող է վտանգել դրա ճկունությունը. նշված է նաև մի քանի այլ առարկություն:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
12:38 12-11-2022
Պետական գույքը մասնավորեցվել է շուկայականից ցածր գնով. Դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե
1614 դիտում
18:28 24-12-2014
Գողություն՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից
Այս բաժնից
937 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան