1163 դիտում
13:59 27-05-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին:
Ընդգծելով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարը հույս է հայտնել, որ դրանք կունենան շարունակական բնույթ` ներառելով գյուղատնտեսական այլ ճյուղեր ևս:
«Առաջիկայում մենք նպատակ ունենք ընդլայնել ՊԳԿ-ի հետ համագործակցության շրջանակները և իրականացնել նոր համատեղ ծրագրեր` ելնելով ՀՀ գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթություններից», - նշել է իր խոսքում նախարարը:
Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, կարևորել է հակակարկտային ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, ձկնաբուծության ոլորտում օգտագործվող ջրի խնայողատար տեխնոլոգիաների ներդրման, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման անհրաժեշտությունը:
Անտոնիո Ալոնզին տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր ձկնաբուծության ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1951 դիտում
18:25 10-04-2014
Սերգո Կարապետյանն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին
4273 դիտում
14:04 22-06-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Ջեհլեին
Այս բաժնից
937 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան