Իրանը շուտով կստանա C-300 ԶՀՀ-ները
Իրանը շատ շուտով կստանա երկար սպասված ռուսական C-300 զենիթահրթիռային համալիրները: Այս մասին հայտնել է ՌԴ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, հաղորդում է Interfax-ը:
ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինն էլ իր հերթին նշել է, որ ԶՀՀ-ների մատակարարման գործընթացը կիրագործվի հին պայմանագրի շրջանակներում, սակայն փոփոխված գներով:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին արժույթի փոփոխության պատճառով կարող են համալիրների որոշ դետալներ նույնպես փոխվել այլ դետալներով, սակայն համալիրը կմնա նույն C-300-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր Իրանին C-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը վերացնող հրամանագիր: