«Бук-М3» ԶՀՀ-ները շուտով կհամալրեն Ռուսաստանի սպառազինությունների շարքը
Մինչև 2015 թվականի վերջը Ռուսաստանի բանակը կհամալրվի «Бук-М3» զենիթահրթիռային համալիրներով: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրը:
«Սպասվում է մինչև տարեվերջ միջին հեռահարության նորագույն զենիթահրթիռային համալիրների համալրում, իսկ 2016 թվականից սկսած այն կանցնի զորքերի ենթակայության տակ»,-նշել է աղբյուրը: