Փրկարարները բացել են փակ դուռը
Մայիսի 26-ին, ժամը 17.03-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցի թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է (բանալին ներսից մնացել է փականի մեջ), ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 26-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 շենքի 28-րդ դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 26-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***