Օդի ջերմաստիճանը կբարձրանա
[color=#CC0000]Հանրապետության տարածքում`[/color]
Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում, 30-31-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
[color=#CC0000]Երևանում՝ [/color]
Մայիսի 27-ին` գիշերը և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ կա կարճատև անձրևի հավանականություն, 28-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: