Կարևոր է, որ բոլոր պետությունները հրաժարվեն իր դարն ապրած «սառը պատերազմի» մտածողությունից. ՌԴ-ն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել
ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Չինաստանի պետխորհրդի անդամ Յան Ցզեչիի հանդիպման ժամանակ ընդունվել է համատեղ հայտարարություն, որում երկու երկրները անհանդուրժելի են համարել պետությունների ներքին գործերի խառնվելն ու «արտաքին միջամտությամբ իշխանության փոխելը»:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, համատեղ հայտարարության մեջ նշվում է.
«Յոթանասուն տարի ՄԱԿ Կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը: Սակայն դրանում ներդրված գաղափարների գիտակցման և իրականացման գործընթացը դեռևս ավարտված չէ: Պետությունները պարտավոր են հարգել միմյանց ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև հասարակական-քաղաական կառուցվածքի և զարգացման ուղիների ընտրությունը: Կարևոր է, որպեսզի բոլոր պետությունները հրաժարվեն իր դարն ապրած «սառը պատերազմի» մտածողությունից և կազմավորեն համագործակցության վրա հիմնված երկարաժամկետ, անխախտ և համապարփակ անվտանգության նոր տեսլական»: