211652_close_icon
views-count1126 դիտում article-date 15:35 26-05-2015

19-ամյա Արտուշը լսարանի պատուհանից դուրս նայելու կապակցությամբ վիճաբանել է համածառայակցի հետ եւ հարվածելով վնասել նրա աչքը

19-ամյա Արտուշ Ալեքսանդրի Կամբուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կուրսանտ, զորամասի թիվ 1311 լսարանում չնչին շարժառիթով` լսարանի պատուհանից դուրս նայելու կապակցությամբ, վիճաբանել է համածառայող, նույն զորամասի զինծառայող, կուրսանտ Գևորգ Հակոբյանի հետ, որի ընթացքում, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կարգը, բռնի գործողություն կատարելով Գևորգ Հակոբյանի նկատմամբ` աջ ձեռքի կիսաբռունցքով հարվածել է նրա ձախ աչքի շրջանին` պատճառելով վնասվածք՝ ձախ վերհոնքային, վերին և ստորին կոպի շրջանի քերծվածքի, արյունազեղումների ձևով: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր