8172 դիտում
16:38 14-05-2015
32-ամյա Արտուշը, բարկանալով, որ նշանածը հետ է տվել նշանի մատանին, ընկերների հետ առեւանգել է նրան ու բռնաբարել
32-ամյա Արտուշ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկանալով իր նշանած Ս. Միքայելյանի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրության մասին, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայք, որտեղից իր գործընկերներ Ղազար Ասատրյանի և Լևոն Ակուլյանի հետ նախնական համաձայնությամբ Ա. Բաղդասարյանի «Մերսեդես Ց 180» մակնիշի ավտոմեքենայով խաբեությամբ` տուն ուղեկցելու պատրվակով, ապա նաև բռնության գործադրմամբ Ս. Միքայելյանին առևանգել են, առանց նրա կամքը հաշվի առնելու տեղափոխել Գավառ քաղաք, այնուհետև տեղափոխել են Ա. Դավթյանի` Երևան քաղաքի բնակարան, որտեղ նույն օրը Ա. Դավթյանը Ս. Միքայելյանին բռնաբարել է` բռնության գործադրմամբ կամքին հակառակ սեռական հարաբերություններ ունեցել նրա հետ:
Արտուշ Դավթյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Եվ 138 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Լևոն Ակուլյանի և Ղազար Ասատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2–րդ մասի 1-ին կետով: Նրանց դեմ էլ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնաշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
49776 դիտում
13:48 03-07-2017
17-ամյա աղջիկը պնդում է, որ իր նշանածը, իր կամքին հակառակ, բռնաբարել է իրեն
Այս բաժնից
805 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
919 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
631 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն