2622 դիտում
16:56 11-01-2016
25-ամյա Հարությունը վիճաբանել է մոր երկրորդ ամուսնու հետ եւ վնասել նրա կողմից օգտագործվող «Volkswagen»-ը
25-ամյա Հարություն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Քրիստափորի փողոցում գտնվող «Փեթակ» տոնավաճառի հարևանությամբ ընտանեկան և անձնական թշնամանքի շարժառիթով վիճաբանել է իր մոր երկրորդ ամուսին Հ. Բալյանի հետ, որի ընթացքում ուրիշի զգալի չափերով գույքը վնասելու դիտավորությամբ ձեռքով և ոտքով հարվածել է Հ. Բալյանի կողմից օգտագործվող «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 NZ028 հ/հ ավտոմեքենային` Հ. Բալյանին պատճառելով զգալի չափերով` 41000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
21:39 08-01-2025
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի․ Ստեփան Դանիելյան
922 դիտում
21:13 08-01-2025
ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան
637 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն