ՌԴ-ում 2 երեխա ընկել է 10-րդ հարկից
ՌԴ Տվեր քաղաքում բազմաբնակարան շենքի 10-րդ հարկից երկու երեխաներ են ընկել՝ 2-ամյա աղջիկ եւ նրա 7-ամյա եղբայրը: Վերջինս տեղում մահացել է, իսկ աղջկա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Իրավապահների տվյալներով՝ ողբերգության ժամանակ երեխաների մայրը տանը չի եղել: Թե ինչպես են երեխաներն ընկել պատուհանից, կպարզի քննությունը: