211652_close_icon
views-count1408 դիտում article-date 19:00 25-05-2015

Սուսաննայի կյանքը փրկելու խնդրանքով հարազատները դիմում են բարի մարդկանց. տեսանյութ

Սուսաննա Սարգսի Հարությունյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 3-ին: Ամուսնացած է, ունի երկու զավակ: 2012 թվականի հունիսին թևատակում ցավեր է զգում և անհապաղ դիմում է Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն, ուր ախտորոշում են կրծքագեղձի ուռուցք և նշանակում համապատասխան բուժում: Հետագայում ախտորոշումն հաստատվում է ՌԴ-ում՝ Գերցենի անվան ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև բուժումը շարունակում է Օբնինսկում և կրկին Երևանում: Մինչ այսօր հիվանդը գտնվում է բժշկական հսկողության տակ: 18.05.2015թ.կատարվել է հերթական բուժզննում, եզրակացվել է՝ ձախ անոթափոսի լիմֆատիկ հանգույցների երկրորդային ախտահարում, ձախ կրծքագեղձի մաշկի ախտահարում, ձախ թոքի լեզվակային սեգմենտների սուբպլևրալ ֆիբրոզ հաստացումներով /հետճառագայթային/, թոքերի կողմից տեսանելի բնույթի օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել: Վերջին քիմիայից հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է և արդեն մեկ ամիս է, այնքան է թուլացել, որ գամվել է անկողնուն, վնասվել են գլխուղեղի անոթները: Կատարվել է ՄՌՏ հետազոտություն՝ գլխում քաղցքեղային նշաններ չկան ,սակայն քիմաթերապիայի արդյունքում այրվել և կոշտացել են գլխի անոթները: 25.05.2015թ. արյան ճնշման կտրուկ, անկառավարելի բարձրացման և հիվանդի գիտակցության կորստի պատճառով շտապօգնության մեքենայով Սուսաննային տեղափոխել են Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց: Այս երեք տարում ընտանիքը բոլոր հնարավոր և անհնարին միջոցնեևը ներ Է դրել Սուսաննայի ապաքինման համար և հիմա արդեն չունի հնարավորություն նույնիսկ Հայաստանում որևէ հետազոտություն կամ բուժում անցկացնելու: Սուսաննայի հարազատները դիմում են հանրության օգնությանը: ԱՄԵՐԻԱԲԱՆԿ-ում Սուսաննայի ամուսնու՝ Շավարշ Դանիելյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 1570022286980100 /ՀՀ դրամ/, 1570022286980101 /ԱՄՆ դոլար/ SWIFT:ARMIAM22, 1570022286980158 /ՌԴ ռուբլի/ SBERBANK ROSSII BIK 044525225 K/C30101810400000000225 INN 7707083893, ZAO AMERIABANK EREVAN ARMENIA K/C 30111810900000000371, 1570022286980146 /ԵՎՐՈ/ SWIFT:ARMIAM22: Սուսաննայի ամուսնու՝ Շավարշ Դանիելյանի հեռախոսահամարն է՝ +[b]37493 196 202[/b]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր