211652_close_icon
views-count609 դիտում article-date 14:04 25-05-2015

Սիրիայի և Իրաքի փախստականների թիվը մոտենում է 15 մլն-ի. ՄԱԿ

Սիրիայի և Իրաքի փախստականների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, մոտենում է 15 մլն-ի: Նրանք ստիպված լքում են տները, քանի որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները նորանոր տարածքներ են գրավում: Այս խնդիրը քննարկվել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Տնտեսական համաշխարհային ֆորումի խորհրդաժողովում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ օգնություն ցուցաբերի այդ մարդկանց, իսկ Եվրոպայի երկրներին կոչ է արել ընդունել փախստականների մի մասին:

Նմանատիպ նյութեր