ԼՂ հակամարտությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. Լավրով
Մոսկվայում այսօր կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Tass-ը, հանդիպման գլխավոր թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:
«Մենք նախկինի պես քննարկում ենք հակամարտող կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերելուն ուղղված աջակցությունը՝ որպես մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Շարունակելու ենք ակտիվորեն աջակցել փոխադարձ համաձայնությունների որոնումներին»,-ընդգծել է Լավրովը և Մամեդյարով էլ հավելել է, թե կա թեմա, կա խնդիր և այն պետք է լուծել, քանի որ վաղուց հասունացել է: