Մխիթարյանի գոլը ընդգրկվել է Բունդեսլիգայի վերջին տուրի լավագույն հնգյակում
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրի լավագույն հինգ գոլերը։
Լավագույն հնգյակում տեղ է գտել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը նա խփեց Բրեմենի «Վերդերի» դարպասը։ Նշենք, որ լավագույն հնգյակում է նաեւ Մխիթարյանի թիմակից Սինձի Կագավայի գոլը: Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Վերդեր» հանդիպումն ավարտվել էր դորտմունդցիների [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/23/54010/]հաղթանակով[/url]՝ 3:2:
Ներկայացնում ենք նաև «Վերդերի» հետ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ դրվագների տեսանյութը: