211652_close_icon
views-count914 դիտում article-date 12:44 25-05-2015

Իրաքյան բանակը չի ցանկանում կռվել, այդ պատճառով էլ ԻՊ-ը հաղթում է. Պենտագոն

ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը քննադատել է իրաքյան զինված ուժերին՝ ասելով, որ, եթե վերջիններս իսկապես ցանկություն ունենան պայքարել «Իսլամական պետության» դեմ, ապա չեն պարտվի ամենուր: CNN-ին տված հարցազրույցում Քարթերը նշել է, որ Իրաքի զինվորների թիվը զգալիորեն գերազանցել է ահաբեկչական խմբավորման զինյալների թվին, սակայն իրաքցիները պարզապես լքել են մարտի դաշտը և չեն փորձել պաշտպանել Պալմիրան: Նա չափազանց վատ է գնահատել իրավիճակը և հավելել է, որ չնայած այդ ամենին, ԱՄՆ-ն շարունակելու է մարզել իրաքցի զինվորականներին և սարքավորումներ տրամադրել:

Նմանատիպ նյութեր