211652_close_icon
views-count13488 դիտում article-date 10:25 25-05-2015

Արմավիրի մարզում «Ջրմուղ»-ի պարետի կողմից ստեղծված վթարային իրավիճակի պատճառով տեղի դատախազը Mercedes-ով կողաշրջվել է

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 65-ամյա Աշոտ Ոսկանյանը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած Վազ 21099 մակնիշի 07 ՕՍ 808 համարանիշի ավտոմեքենայով նշված հատվածում հատել է երթևեկելի գոտին և ստեղծել վթարային իրավիճակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 33-ամյա Կորյուն Ներսիսյանը, խուսափելով վթարային իրավիճակից, իր վարած Mercedes մակնիշի 37 AR 333 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Կ. Ներսիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարային իրավիճակ ստեղծած «09»-ի վարորդ Ա. Ոսկանյանն աշխատում է «Էջմիածնի Ջրմուղ» ՓԲԸ-ում՝ որպես պարետ, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Ներսիսյանը՝ Արմավիրի մարզի դատախազության դատախազ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր