18471 դիտում
13:30 10-12-2014
Ավտովթար՝ Աշտարակ քաղաքում. Օpel-ի վթարային իրավիճակի պատճառով՝ BMW-ն կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, ժամը 12:00-ի սահմաններում:
Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Գևորգյանը, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իր վարած BMW մակնիշի 01 RT 777 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում և բախվել տան պատին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար՝ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև «RESO» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Արտուշ Խաչատրյանը, ով իր վարած Opel Astra մակնիշի 37 TP 037 համարանիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, և BMW- ի վարորդը խույս տալով բախումից՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գոռ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+