ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել ԻՊ-ի դիրքերին. տեսանյութ
ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիայի ուժերը 27 ավիահարված են հասցրել Սիրիայում եւ Իրաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Իսլամիստների առաջխաղացումը, սակայն, դեռեւս չի հաջողվում կանգնեցնել, քանի որ այդ նպատակով ցամաքային ուժեր են պահանջվում:
Ներկայում Իրաքում կատաղի մարտեր են ընթանում: Ջիհադիստները մտադիր են գրավել Ռամադի քաղաքը: