ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին
ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական կոալիցիայի ռազմաօդային ուժերը եւս 23 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:
10 հարված «բաժին է հասել» Քոբանիում տեղակայված դիրքերին, եւս 3-ը՝ Սիրիայում գտնվող իսլամիստների ճամբարներին:
Եւս 10 ավիահարվածից տուժել են իսլամիստների՝ Իրաքում տեղակայված դիրքերը: Գործողությունների ընթացքում 43 զինյալ է ոչնչացվել:
Հիշեցնենք, որ Իրաքի եւ Սիրիայի մեծ մասը գրաված ահաբեկչական խմբավորման կազմում մոտ 30 հազար զինյալ կա: