Սաուդյան Արաբիան հաստատել է՝ ովքեր են մզկիթում պայթյուն կազմակերպել
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են, որ օրեր առաջ մզկիթում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն են:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հայտարարել է, որ ցավում է կատարվածի համար: «Դա հանցագործություն է, որը անհամատեղելի է իսլամի օրենքների հետ»,-հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Ալի իմամի մզկիթում մահապարտի իրականացրած պայթյունի զոհ էր դարձել 30 մարդ: