ԻՊ խմբավորումը ստանձնել է Սաուդյան Արաբիայի շիաների մզկիթում պայթյունի պատասխանատվությունը
Սաուդյան Արաբիայի շիաների մզկիթներից մեկում երեկվա պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որին մասնակցել է ավելի քան 150 մարդ: Ահաբեկչության հետրանքով զոհվել է 21, վիրավորվել` շուրջ հարյուր մարդ: Բժիշկների խոսքով, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: