Փրկարարները բացել են փակ դուռը
Մայիսի 23-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի թիվ 1ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 23-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 44/1 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Մայիսի 23-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գր. Լուսավորչի փողոցի թիվ 14 շենքի 4-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***