211652_close_icon

Ընտանեկան ինքնաթիռի կործանման պահը արձանագրել էր ոստիկանական մեքենայի տեսախցիկը. տեսանյութ

views-count3802 դիտում article-date 19:24 23-05-2015
ԱՄՆ Ջորջիա նահանգում Piper PA-32 ընտանեկան ինքնաթիռը կործանվել էր՝ անմիջապես օդանավակայանից թռիչք կատարելուց հետո և վայր ընկել ավտոճանապարհին, ինչից հետո՝ հրդեհվել: Ինքնաթիռի կործանման պահը տեսանկարել էր ծառայության վայրում գտնվող ոստիկանը, ով իր ավտոմեքենայով մեկնել էր դեպքի վայր: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել էր 4 հոգուց բաղկացած ընտանիքը՝ հայրը, 2 որդիներն ու նրանցից մեկի կինը, ովքեր շտապում էին Միսիսիպի նահանգ՝ իրենց շրջանավարտ՝ 3-րդ եղբոր տոնական խնջույքին: Ներկայացնում ենք ոստիկանական մեքենայի տեսախցիկի արձանագրած տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր