Նեպալի կանանց եւ երեխաներին թրաֆիքինգ է սպառնում. տեսանյութ
Նեպալում առաքելություն իրականացնող հումանիտար կազմակերպությունների տվյալներով` երկրի կանանց եւ երեխաներին թրաֆիքինգ է սպառնում: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` ավերիչ երկրաշարժի հետեւանքով շատ երեխաներ որբացել են եւ նրանց հեշտ է առեւանգել ու աշխատանքային շահագործման ենթարկել: Միայն ուտելիքով երեխային կարելի է ծուղակը գցել:
Հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները երեխաներին խորհուրդ են տալիս զգույշ լինել: Նշենք, որ միայն Հնդկաստանի հասարակաց տներում աշխատում է Նեպալից բերված 200 հազար կին, որոնք 2006 թվականից ի վեր մարդավաճառության զոհ են դարձել: