Լեհաստանի նախագահը հարձակման է ենթարկվել. տեսանյութ
Լեհաստանի նախագահը հարձակման է ենթարկվել Տորուն քաղաք կատարած նախընտրական այցի ժամանկ: Երբ Բրոնիսլավ Կոմորովսկին դուրս է եկել մեքենայից, նրա վրա նետվել է մի տղամարդ:
Երկրի ղեկավարին պաշտպանել են թիկնապահները, իսկ հարձակվողին ոստիկանները բռնել են: Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն:
Նշենք, որ այսօր Լեհաստանում լռության օր է. վաղը նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է: