551 դիտում
20:55 22-05-2015
Քննարկվել են հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնին:
Վարչապետը ողջունել է տիկին Բառոնի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի սերտացումը, այդ թվում միջազգային կառույցների շրջանակներում: Խոսելով Հայաստանի և Մեքսիկայի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության մասին՝ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Մեքսիկայում վերջերս բացված Հայաստանի դեսպանության աշխատանքները ևս կնպաստեն գործարար կապերի աշխուժացման նպատակով համատեղ բիզնես ֆորումների անցկացմանը: Այդ առումով, երկուստեք ընդգծվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
Գաբրիելա Կուևաս Բառոնը նշել է, որ Մեքսիկան մեծապես կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների ակտիվացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և այդ համատեքստում տիկին Բառոնը նշել է, որ Մեքսիկան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Նմանատիպ նյութեր
3209 դիտում
14:59 25-11-2016
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
907 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին