4352 դիտում
18:06 11-02-2017
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ այդ ուղղությամբ արդեն իսկ առկա են առաջընթաց քայլեր:
Բարձր գանահատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ Կարեն Կարապետյանը կրկին նշել է, որ առկա է մեծ ներուժ մի շարք ուղղություններով դրանք խորացնելու համար: Այդ առումով, վարչապետը կարևորել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը, որը հնարավորություն կտա ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով ներգրավել հայաստանյան բիզնեսում, նպաստել առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և գոհունակությամբ նշել, որ ռուսական կողմի հետ արդեն իսկ հստակ քայլեր են իրականացվում գյուղտեխնիկայի մատակարարման գործընթացի ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովն անդրադարձ են կատարել տրանսպորտային ոլորտում համագործակցությանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գուտու ստեղծման ծրագրին և դրանում ռուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող հարցերի:
ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ Մեղրիում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին ռուսական բիզնեսի համար կարող է լավ հարթակ հանդիսանալ իրանական շուկայի հետ առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ: Սոկոլովի խոսքով՝ այս ծրագիրը փոխշահավետ կարող է լինել բոլոր կողմերի համար:
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ գործակցությունը և նոր թափ հաղորդելու երկկողմ առևտրատնտեսական կապերին:
Նմանատիպ նյութեր
3005 դիտում
14:39 14-10-2016
Կարեն Կարապետյանը և Մաքսիմ Սոկոլովը քննարկել են հայ-ռուսական համագործակցության հարցերի լայն շրջանակ
3236 դիտում
14:59 25-11-2016
Վարչապետը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր
Այս բաժնից
358 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
754 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
664 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը