6106 դիտում
14:33 22-05-2015
Ինչո՞ւ Ծգլը, Գաստիկը եւ Տլեն դեռ ցուցմունքներ չեն տվել եւ ինչո՞ւ երկարաձգվեց նրանց խափանման միջոցը
Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի` Գաստիկի, Սարգիս Գրիգորյանի` Ծգլի եւ Սարգիս Հախանումյանի` Տլեի գործով խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգվել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Սակայն այդ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում:
«Երեքն էլ ցուցմունք չեն տվել: Բայց ներկա պահին դեռ ակտիվ քննության փուլ է, մի շարք փորձաքննության եզրակացություններ եկել են, նշանակվել են մի քանի այլ փորձաքննություններ»,- ավելացրեց փաստաբանը:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողներ Վահան Հակոբյանի, Սարգիս Գրիգորյանի եւ Սարգիս Հախանումյանի գործով, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել: Նման միջնորդությամբ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանին էր դիմել նախաքննական մարմինը` ԱԱԾ-ն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/26/47467/]հայտնել էր[/url], որ մարտի 23-ին ինքնակամ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էին ներկայացել 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող՝ 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին