ԻՊ զինյալները լրագրողի են սպանել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքում սպանել են մի լրագրողի, որը հրաժարվել է նրանց կողմնակիցը լինելուց: Լրատվամիջոցների տվյալներով` զինյալների զոհ է դարձել Իրաքի հեռուստատեսության վետերան Ֆիրասա ալ-Բահրին:
Զինյալները նրան պատանդ են պահել 3 շաբաթ: Բացի Բահրիից, իսլամիստները Մոսուլում արդեն սպանել են 7 լրագրողի: Եւսը 10 պատանդ է պահվում: Իսլամիստները նրանցից եւս պահանջում են «հավատարմության երդում» տալ: